Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Կաթողիկոսի ավտովթարի ենթարկվելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում

Կաթողիկոսի ավտովթարի ենթարկվելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում
13.02.2021 | 14:48

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ավտովթարի ենթարկվելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

«Որոշ տեղեկատվական միջոցներով երեկ ուշ երեկոյան տարածված լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկու բարձրաստիճան եկեղեցականի հետ Երևան-Էջմիածին մայրուղուն ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, կեղծ է և իրականությանը չի համապատասխանում», - հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Դիտվել է՝ 7512

Մեկնաբանություններ